Рубрика: Հայերեն

Ռոբինզոն Կրուզո

Картинки по запросу робинзона крузо

Կյանքն ու զարմանալի արկածները Ռոբինզոն Կրուզոյի՝ յորկցի նավաստու,  որը քսանութ տարի ապրեց կատարյալ մենակության մեջ Ամերիկայի ափերի մոտ Օրինոկո գետի բերանի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում…
Աշնանային արձակուրդներին կարդացել եմ Դանիել Դեֆոյի ՛՛Ռոբինզոն Կրուզո՛՛ վեպը:
Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Դեֆոյի հայրը իր որդու ապագան տեսնում էր հոգևորականի կոչման մեջ։ Սակայն Դանիել Դեֆոն սկսում է զբաղվել առևտրով։  Նա առևտրական ճանապարհորդություններ է կատարում Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա և Եվրոպական այլ երկրներ։ Նա այս ճանապարհորդություններն օգտագործում է Եվրոպական երկրների կեցաղն ուսումնասիրելու համար:
1719 թվականին հրատարակվել են ՛՛Ռոբինզոն Կրուզո՛՛ վեպի առաջին երկու մասերը։ Վեպի գլխավոր հերոսը Ռոբինզոն Կրուզոն է, ով նավաբեկությունից հետո ողջ է մնում և հայտնվում անմարդաբնակ կղզում: Սովորում է ինքնուրույն կրակ ստանալ, փայտերից տուն սարքել, կենդանիների մորթուց իրեն հագուստ է կարում, գլխարկ, հովանոց, կոշիկներ: Որպեսզի չկորցնի ժամանակի զգացումը նա սկսում է պահել օրացույց և փորագրումներ է անում փայտի վրա: Օրացույցի թվագրումը սկսվում է 1659 թ. սեպտեմբերի երեսունին: 1686 թ. հունիսի տասնմեկին Ռոբինզոնն լքում է իր կղզին և վերադառնում է Անգլիա: Իր հոգածության տակ է առնում երկու երիտասարդ ազգականների և ամուսնանում է վաթսունմեկ տարեկան հասակում: Ունենում է երկու որդի և մի դուստր:

Ռոբինզոն Կրուզո: Один комментарий

Оставьте комментарий